Հակամարտության կարգավորման դեպքում անգամ Զելենսկին չի վերացնի ռազմական դրությունը. լրատվամիջոցներ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի վերացնի ռազմական դրությունը, եթե հակամարտությունը դադարի։ Այս մասին հաղորդում է «Укринформ» գործակալությունը:

«Բացատրելով խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արագ անցկացման անհնարինությունը՝ Զելենսկին նշել է, որ ռազմական դրությունը չի կարող վերացվել համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո. այն կշարունակվի ևս մի քանի ամիս», – հաղորդել է գործակալությունը։

2024 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախնական գնահատականներով՝ Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը խորհրդարանն ու Գերագույն ռադայի խոսնակն են։

Տեսանյութեր

Լրահոս