Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։ Երկու ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի պետության ղեկավարին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ նախագահական պաշտոնավարման ընթացքում և առողջություն։ Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հեռանկարների և տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
