Բաժիններ՝

Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստն ավարտում է կարիերան

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռաֆինյան հայտարարել է 32 տարեկանում պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, քանի որ ծնկի վնասվածքի պատճառով չէր կարողանում վերադառնալ նախկին մակարդակին և խաղադաշտից բացակայում էր դեռևս 2024 թվականից:

Իր հրաժեշտի խոսքում բրազիլացի ֆուտբոլիստը նշել է, որ սա իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկն էր, քանի որ ֆուտբոլն իր ամբողջ կյանքն է, սակայն այժմ սկսվում է նոր ու հետաքրքիր գլուխ: Ռաֆինյան հանդիսանում է «Բարսելոնայի» ակադեմիայի սան և իսպանական ակումբի կազմում հանդես է եկել 2011-ից 2020 թվականներին՝ այդ ընթացքում վարձավճարով խաղալով նաև «Սելտայում» և «Ինտերում»:

Ռաֆինյան մարզական ուղու ընթացքում նա հասցրել է հանդես գալ նաև ՊՍԺ-ի, «Ռեալ Սոսյեդադի» և քաթարական «Ալ-Արաբիի» կազմում, որն էլ դարձավ նրա վերջին ակումբը:

Իր փայլուն կարիերայի ընթացքում Ռաֆինյան չորս անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է երկու հանդիպում և հեղինակել մեկ գոլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս