Բաժիններ՝

Խոշոր ավռովթարի հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է

Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին վարչական տարածքում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Ford Transit» և «Mercedes Shaland» բեռնատարը։

«Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Mercedes Shaland»-ը ամբողջ ճանապարհը փակել էր։Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով առաջացել էր դիզվառելիքի արտահոսք, ինչի համար ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս