Պուտինը համաձայն է փոխզիջումների. լրատվամիջոցներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է գնալ փոխզիջումների, ինչի մասին ինքն ասել է նաև Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։

«Բանակցություններից առաջ, Մոսկվայում կայացած նախնական հանդիպումների ժամանակ, մեզ առաջարկներ արվեցին, խնդրեցին որոշակի փոխզիջումների գնալ։ Երբ ես եկա Անքորիջ, ասացի, որ դա մեզ համար դժվար որոշում կլինի, բայց մենք համաձայն ենք մեզ առաջարկված փոխզիջումներին»,- ասել է Պուտինը՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, թե այս ամենից ելնելով՝ անհիմն է իրենց մեղադրելը, թե ամբողջությամբ մերժում են փոխիջումների հնարավորությունը։

«Գնդակը մեր մրցակցի դաշտում է, այսպես ասենք, Կիևի ռեժիմի պարագլուխների դաշտում և, առաջին հերթին, նրանց եվրոպացի հովանավորների դաշտում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031