Բաժիններ՝

Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկել է միասին աշխատել Վենեսուելայում իրադրությունը կարգավորելու ուղղությամբ

Բելառուսը և ԱՄՆ-ն կարող են համատեղ աշխատել Վենեսուելայում ստեղծված իրադրությունը կարգավորելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլին ասացի՝ միասին կաշխատենք ի շահ այն բանի, որպեսզի և՛ Վենեսուելայի ժողովուրդն ապրի խաղաղությամբ, և՛ ամերիկացիներն օտար հողում չզոհվեն հանուն այնտեղ ինչ-որ նավթի, ոսկու, հազվագյուտ մետաղների կամ թմրանյութերի դեմ պայքարում և այլն։

Այնտեղ, որտեղ կա կյանքը պահպանելու հնարավորություն, պետք է դա պահպանել», – ասել է Լուկաշենկոն Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս