Սպիտակ տունը հայտնել է, թե ինչի մասին է Թրամփը խոսելու իր ուղերձում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջիկա` «Երկրի վիճակի մասին» ուղերձում կընդգծի իր վարչակազմի պատմական նվաճումները. Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
«Թրամփը կխոսի այն մասին, թե ինչ է սպասվում առաջիկայում… Նա կխոսի անցյալ տարվա ընթացքում իր բոլոր պատմական նվաճումների մասին, և նա, հնարավոր է, նաև ակնարկի նոր տարում ի հայտ եկող որոշ նախաձեռնությունների մասին», – ասել է նա։
Դեկտեմբերի 16-ին Թրամփը հայտարարել է, որ իր «Երկրի վիճակի մասին» ուղերձը կներկայացնի չորեքշաբթի օրը՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 21:00-ին:
