Թուրքիան սոցիալական վստահության ամենացածր մակարդակ ունեցող երկրներից է

Միջազգային «Pew Research Center» հետազոտական ընկերությունը 25 երկրում սոցհարցում է իրականացրել սոցիալական վստահության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական վստահությունը սերտորեն կապված է տնտեսական բարեկեցության և կրթական մակարդակի հետ։

Ըստ հետազոտության արդյունքների՝ Շվեդիան սոցիալական վստահության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների շարքում առաջատար է։ Շվեդիայում մեծահասակների 83%-ը նշել է, որ մարդկանց մեծ մասին կարելի է վստահել։ Նիդերլանդները, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը նույնպես առաջատարների թվում են՝ իրենց բարձր վստահության մակարդակով։

Սոցիալական վստահության ամենացածր մակարդակը գրանցվել է Թուրքիայում։ Մեծահասակների 84%-ը նշել է, որ մարդկանց մեծամասնությանը չի կարելի վստահել։ Դա Թուրքիային դասում է սոցիալական վստահության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքին՝ Մեքսիկայի, Քենիայի և Բրազիլիայի հետ մեկտեղ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031