ՓՄՁ ներկայացուցիչները դարձյալ կառավարությունում են եղել

Կառավարությունից տեղեկանում ենք՝ այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

«Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը։ Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում նախատեսվող առանձին միջոցառումներին և արդյունքային ցուցանիշներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի, այդ թվում՝ համապատասխան կարողությունների ձևավորմանն առնչվող հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ծրագրի բովանդակության շուրջ քննարկումները՝ առաջիկա նիստի ընթացքում այն վերջնականացնելու նպատակով»,- ասվում է գործադիրի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031