Բաժիններ՝

Փարիզում որոշել են փակել Լուվրը

Ֆրանսիայում գտնվող Լուվրի թանգարանը անորոշ ժամանակով փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է Le Monde-ը՝ հղում անելով արհմիության ներկայացուցիչներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ հարյուրավոր աշխատակիցներ միաձայն քվեարկել են մեկօրյա գործադուլի օգտին՝ աշխատանքային պայմանների վատթարացման պատճառով։ Հայտնի է, որ որոշ աշխատակիցներ անորոշ ժամանակով բոյկոտի կոչ են արել։

Թանգարանի մամուլի ծառայությունը նույնպես պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ներողություն խնդրելով անհարմարության համար։ «Աշխատողների գործադուլի պատճառով թանգարանի ցուցահանդեսն այժմ փակ է հանրության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս