Բաժիններ՝

Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ քաղաքացու նկատմամբ

Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ քաղաքացու նկատմամբ՝ թիրախավորելով Ֆլորիդայի նախկին փոխշերիֆ Ջոն Մարկ Դուգանին։ Այս մասին ասվում է EU Journal-ում հրապարակված Եվրոպական Միության խորհրդի բանաձևում։

Պատժամիջոցները կիրառվել են, քանի որ պաշտոնյան աջակցել է Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում։

«Նա (Դուգանը) հրապարակայնորեն մեղադրվում է Կրեմլի օգտին առցանց թվային տեղեկատվական գործողություններին մասնակցելու մեջ», – նշվում է փաստաթղթում։

ԵՄ-ն պնդում է, որ նախկին պաշտոնյան ներկայումս ունի և՛ ԱՄՆ, և՛ Ռուսաստանի քաղաքացիություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս