Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է

«Թուրքիայի վիճակագրական ինտիտուտը» տվյալներ է հրապարակել երկրում առկա ծնելիության ցուցանիշների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 2025-ի 7 ամսվա ընթացքում ծնվել է 503.000 երեխա, իսկ մահացել՝ 294.824 մարդ:

«Ընթացիկ տարվա համար ամսական ծնունդների և մահվան թվերի վերաբերյալ տեղեկատվություն» զեկույցի համաձայն՝ այդպիսի ցուցանիշով ծնելիության մակարդակը նախորդ տարվա՝ 2024-ի, նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.3 տոկոսով, իսկ մահվան մակարդակն աճել՝ 0.7 տոկոսով:

Զեկույցում ընդգծվել է, որ վերջին տարում Թուրքիայում ծնելիության մակարդակում կտրուկ և կայուն անկում է գրանցվում, ինչը ցույց է տալիս, որ բնակչությունն արագորեն կորցնում է վերարտադրողական կարողությունը: Շեշտվում է, որ ներկայիս տվյալների համաձայն՝ այժմ ծնելիության մակարդակի բարձրացումն ավելի շատ է պետք, քան նախկինում:

Թեմայի վերաբերյալ տարածվող լուրերը թուրքական մամուլում վերնագրվում են հիմնականում հետևյալ կերպ. «Թուրքիայի բնակչությունն ահազանգում է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031