Բաժիններ՝

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների հետ։ Այս մասին Վահան Կոստանյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Հաճելի հանդիպում ունեցա Բենիլյուքսի (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ) արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների հետ։ Մենք քննարկեցինք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, Հայաստան-ԵՄ գործընկերությունը և Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը»,-գրել է Կոստանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031