Բաժիններ՝

Իսրայելի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Ակս մասին Սաարը նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։

«Մենք արդյունավետ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և դրանից դուրս մեր փոխադարձ հնարավորությունների և մարտահրավերների շուրջ», – գրել է Սաարը գրառման մեջ։

«Մեր անխզելի դաշինքը երբեք այսքան ուժեղ չի եղել»,- նշել է նա։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի գրառման մեջ նշել է, որ Գիդեոն Սաարի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և մարդասիրական ջանքերի վերաբերյալ հարցեր:

«ԱՄՆ-ն և Իսրայելը հանձնառու են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հասնելու գործում սերտ համագործակցությանը»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031