Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ որպես Շանհայի համագործակցության կազմակերպության վարչապետների խորհրդին մասնակցելու պատվիրակության ղեկավար։

Նա հավելել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն առկա և առաջիկա քաղաքական շփումները, միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերը, այդ թվում՝ համագործակցությունը ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՄԱԿ-ի և G20-ի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930