Ուշակովի երկխոսությունը Սթարմերի խորհրդականի հետ առաջընթաց չի ունեցել. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ 2025 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովի հետ։
Սակայն, նրա խոսքով, Լոնդոնի կողմից Մոսկվայի դիրքորոշումը լսելու անպատրաստ լինելու պատճառով այս երկխոսությունը զարգացում չի ունեցել։
«Փաստն այն է, որ այս շփման ընթացքում մյուս կողմից կար եվրոպական դիրքորոշումը քննարկելու ուժեղ ցանկություն, բայց բացակայում էր մեր դիրքորոշումը լսելու որևէ մտադրություն կամ ցանկություն։ Բնականաբար, կարծիքների փոխադարձ փոխանակման անհնարինության պատճառով երկխոսությունը չիրականացավ», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Financial Times-ը հաղորդել է, որ այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը զանգահարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ դիրքորոշումները Մոսկվային փոխանցելու համար:
Աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը շատ լավ չի ընթացել և չի հանգեցրել Պուտինի մերձավոր շրջապատի հետ ոչ պաշտոնական հաղորդակցության կապի ստեղծմանը։

