Բաժիններ՝

Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ բանակցությունները՝ մաքսատուրքերի դեմ գովազդի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անմիջապես դադարեցնում է Կանադայի հետ առևտրային բոլոր բանակցությունները։

Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։ Նման որոշման համար պատճառ է հանդիսացել Կանադայի Օնտարիոյի նահանգում մաքսատուրքերի դեմ ուղղված գովազդը։ 

«Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը հենց նոր հայտարարեց, որ Կանադան խարդախորեն օգտագործել է կեղծ գովազդ, որտեղ Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է խոսում մաքսատուրքերի մասին», – գրել է Թրամփը՝ գրառմանը կցելով Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի հայտարարությունը, որում նշվում է տվյալ հարցին իրավական լուծումներ գտնելու տարբերակի մասին։  

Գովազդի համար, ըստ Թրամփի ծախսվել է 75 միլիոն դոլար։

«Նրանք սա արել են միայն այն բանի համար, որ միջամտեն ԱՄՆ Գերագույն դատարանի և այլ դատարանների որոշումներին: Մաքսատուրքերը շատ կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության և տնտեսության համար:

Նրանց անպարկեշտ վարքագծի պատճառով Կանադայի հետ առևտրային բոլոր բանակցություններն այսուհետ դադարեցվում են», – հավելել է Թրամփը։ 

ԱՄՆ նախագահը Կանադայի նկատմամբ սահմանել է 35% մաքսատուրքեր՝ միևնույն ժամանակ թույլ տալով որոշ բացառություններ, որոնք նախատեսված են Մեքսիկայի և Կանադայի հետ ազատ առևտրի համաձայնագրով, որը Թրամփը կնքել էր իր առաջին նախագահության ժամանակ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս