Բաժիններ՝

12-ամյա Առաքելն իր նոր ռեկորդը նվիրել է Վարդան Ամալյանի հիշատակին

Մոտ 10 օր առաջ էր դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր 12-ամյա Առաքելը դիմել Գագիկ Ծառուկյանին՝ նոր ռեկորդ սահմանելու համար տարածք հատկացնելու խնդրանքով։

Հատիսի գագաթին էր առաջին հանդիպումը, երբ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության հետ միացել էր Հատիսի արձանի շինաշխատանքներին մասնակցող կամավորական խմբերին։

Կարճ ժամանակ անց տղան Օլիմպավան մարզաառողջարանային կենտրոնում էր՝ ուժային նոր ռեկորդի հետևից։ Առաքելն այնտեղ էր, որ սահմանի 5-րդ ռեկորդը  ու նվիրի այն երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի որդուն՝ 44-օրյա պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս