
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում պաղեստինցիների տեղաշարժի համար երկու միջանցք է բացել

Իսրայելի բանակը հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո հայտնել է, որ պաղեստինցիներին թույլատրվում է Գազայի հատվածի հարավից հյուսիս տեղաշարժվել երկու միջանցքներով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Գազայի հատվածում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ՝ տեղական ժամանակով կեսօրին:
«Գազայի հատվածի հարավից հյուսիս անցումը թույլատրված է Ալ-Ռաշիդ եւ Սալահ ադ-Դին ճանապարհներով»,-հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղարը: