Բաժիններ՝

Իսրայելը սկսել է զորքերն աստիճանաբար հետ քաշել Գազայի հատվածից

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սկսել է զորքերն աստիճանաբար հետ քաշել Գազայի հատվածից դեպի համաձայնեցված սահմաններ՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակներում:

Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Ըստ հրապարակման՝ ուժերի մի մասն ամբողջությամբ դուրս է բերվել Գազայից, մյուսները մնում են նոր սահմանների երկայնքով գտնվող դիրքերում։Ըստ համաձայնագրի պայմանների` ԻՊԲ-ն պետք է զորքերը հետ քաշի մինչև հոկտեմբերի 10-ի օրվա վերջը, այսինքն՝ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված համաձայնագրին հավանություն տալուց հետո 24 ժամվա ընթացքում։

ԻՊԲ-ն կպահպանի վերահսկողությունը պաղեստինյան անկլավի 53%-ի նկատմամբ, առավելապես քաղաքային գոտիների սահմաններից դուրս, նշում է The Times of Israel-ը։

Լույս հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համաձայնագրին։

Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է հեռանա Գազայի հատվածի տարածքում գտնվող նոր սահմաններ, որից հետո ՀԱՄԱՍ-ը 72 ժամ կունենա պատանդներին ազատ արձակելու համար։

Ակնկալվում է, որ Իսրայելն ազատ կարձակի գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով պատանդ վերցրված 48 հոգու դիմաց։ Պատանդների ազատ արձակումը պաղեստինցի բանտարկյալների դիմաց և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության պլանի առաջին փուլն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031