
Եթե ողջ լինեին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը կամ Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հենրիկ Իգիթյանը, նրանց ևս վերագրվելու էր որևէ մեղք այսօրվա համար. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Մեծ հաշվով Փաշինյանը գիտակցում է, որ իր շուրջը հավաքվածները իր տիպի են, իր բնույթի և մի օր իր հետ անելու են այն, ինչ հիմա նա է անում Լևոն Տեր Պետրոսյանի հետ: Այս ամենի մեջ նրա համար կարևորը խրոնիկ թշնամիներ հռչակելն է և էական էլ չէ, թե այդ թշնամին, ինչ և ինչքան ունի իրեն համար արած կարևորը կարմիր գիծ անցնելն է, ինչքան կձգեմ կձգեմ սկզբունքով:
Նա հասկանում է, որ նա չի կարող մնալ առանց իր համար թշնամի ձևակերպելու և դրանով է միայն ունակ արդարացնելու իր տխրահռչակ քաղաքական գոյությունը: Դա լավ օրից չէ: Նա ընդունել է արտաքին թշնամուն ներքին «թշնամիով» փոխարինելու քաղաքական գործարքը հանուն իշխանության: Համոզված եմ, որ Փաշինյանը շատ կուզեր լինել կամ գոնե երևար առաքինի, սոլիդ, հաղթող, բայց ավաղ դա չկա , իսկ եթե դա չկա պետք փնտրել և գտնել ալտերնատիվ կերպար, որը կմերժի առաքինությունը, սոլիդությունը, հաղթողականությունը: Որ րոպեին նա չունեցավ ձևակերպված թշնամի նրա քաղաքական գոյությունն այլևս անունակ և անէական է լինելու: Էական չէ, թե ով կլինի թշնամին ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Բագրատ և Միքայել Սրբազանները, բարերար Սամվել Կարապետյանը , թե ով, կարևորը ձևակերպվի թշնամին: Դա յուրաքանչյուր պոպուլիստական ավտորիտարիզմի առանցքային գիծն է:
Եթե օրինակ ողջ լինեին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը նրանք կմեղադրվեին մեկը Հայաստանի սեղասպանապահանջատիրության սերմանման ի դեմս Ծիծեռնակաբերդի կառուցման և Հայաստանի ռազմատենչականության սերմանման համար ի դեմս բանակ կառուցելու: Օրինակ Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հենրիկ Իգիթյանը էական չէ, նրանց ևս վերագրվելու էր որևէ մեղք և մեղավորություն այսօրվա համար: Օրինակ նրանց կմեղսագրվեր 1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ հայտարարելը, որի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր և դա կդառնար Ղարաբաղյան հակամարտության նախերգանքի ստեղծման մեղավորություն: Սոս Սարգսյանը կդառնար ադրբեջանասովետական նարատիվներով առաջնորդվող դաշնակցական ռևանշիստ, որովհետև դեռ հեռավոր 1991-ին Սոս Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության նախագահի թեկնածու էր: Սիլվա Կապուտիկյանը կդառնար «սնուցող մայրերի» անտիկերպար և այլն:
Մեղք վերագրելու առումով որևէ խնդիր չկա քպականության համար, եթե անհրաժեշտ է դիցուկ Շարլ Ազնավուրը կմեղադրվեր «հանցավոր ռեժիմի» Շվեյցարիայում ՀՀ դեսպան լինելու և ըստ այդմ հանցավոր ռեժիմի կամակատար լինելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմ հրահրելու մեջ: Էլ չեմ խոսում օրինակ Արամ Խաչատուրյանի կամ Հենրիխ Մալյանի մասին, որոնց ստեղծագործություններն ու ֆիլմերը կգնահատվեին որպես խորը ռուսամոլության և ՀՀ-ի ինքնիշխանությունը կասակածի տակ դնող և Ստալինի կողմից ձևակերպված հայրենասիրության մոդելի ցցուն օրինակներ, որից այլևս պետք հրաժարվել և այն սևացնել, որովհետև այդ ամենը «Իրական Հայաստանի» նկատմամբ վտանգ է:
P.S. Դուք չեք պատկերացնում այս մարդկանց գիտելիքի, դաստիարակության, արժեհամակարգի, կրթության, տեսածի և իմացածի պակասը որքան տրագիկ կերպով է անդրադարձել հենց իրենց հոգեբանության , բնույթի ձևավորման վրա: Նրանք միշտ ման են եկել մեղավորներ և հովանավորներ: Նրանք վերջապես գտել են և մեղավորներին և հովանավորներին: Ցավոք մեղավորը ամեն հայկականն է, իսկ հովանավորները հայկականության թշնամիները»: