
Պուտինը դիվանագիտական հաղթանակ է տարել. Bloomberg

«Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաղթանակն էր, հաղորդում է Bloomberg-ը։
Երեքշաբթի օրը «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան (CNPC) ստորագրել են իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր «Սիբիրի ուժը 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով «Սոյուզ Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ։
«Նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծես, դիվանագիտական հաղթանակ է տարել… գազատարի խոշորագույն գործարքով», – ասվում է հոդվածում: