Բաժիններ՝

Սի Ծինփինը բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը

Չինաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների  համագործակցությունը երկկողմ ռազմավարական գործընկերության անբաժանելի մասն է: Այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ-ի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:

«Չինաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության անբաժանելի մասն է: Կա հույս, որ երկու կողմերն ակտիվորեն փորձի փոխանակում կիրականացնեն պետական ​​կառավարման և օրենսդրության բնագավառում», – ասել է Չինաստանի նախագահը:

Չինաստանի նախագահը հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է խորացնեն ռազմավարական փոխվստահությունը և պաշտպանեն երկու երկրների շահերն անվտանգության ոլորտում:

 «Կողմերը պետք է շարունակեն ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը, ամրապնդեն փոխանակումները և համագործակցությունը տարբեր բնագավառներում, համատեղ պաշտպանեն երկու երկրների անվտանգության շահերը, միավորեն գլոբալ Հարավի երկրները, հավատարիմ մնան իրական բազմակողմ մոտեցմանը և նպաստեն միջազգային կարգի զարգացմանն ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ», – ասել է Չինաստանի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս