Բաժիններ՝

«Ինտեր»-ը հաղթանակով է մեկնարկել Սերիա Ա-ի նոր մրցաշրջանում

Միլանի «Ինտեր»-ը հաղթանակով մեկնարկեց Սերիա Ա-ի 2025/26 մրցաշրջանում:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ինտեր»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Տորինո»-ին, առավելության հասավ խոշոր` 5:0 հաշվով:

«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին, Մարկուս Թյուրամը (դուբլ),  Լաուտարո Մարտինեսն ու  Անժ-Յոան Բոնին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 79-րդ րոպեին:

«Ինտեր»-ը Սերիա Ա-ի հաջորդ հանդիպումը կանցկանցի օգոստոսի 31-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս