
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը կարծում է, որ ակումբը մրցաշրջանը լավագույն քառյակում չի ավարտի

«Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը կանխատեսել է, թե ով կհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան 2025-26թթ. մրցաշրջանի ավարտին: Հարգրիվզի կարծիքով՝ «Լիվերպուլը» կրկին կդառնա Անգլիայի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կզբաղեցնի յոթերորդ տեղը։
2025/2026 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, ըստ Օուեն Հարգրիվզի, կգլխավորեն այս 7 թիմերը՝
1. «Լիվերպուլ»
2. «Արսենալ»
3. «Մանչեսթեր Սիթի»
4. «Չելսի»
5. «Նյուքասլ»
6. «Տոտենհեմ»
7. «Մանչեսթեր Յունայթեդ»
Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին՝ «Լիվերպուլի» և «Բորնմութի» միջև խաղով: Մրցաշարը կավարտվի 2026 թվականի մայիսի 24-ին: