Բաժիններ՝

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Քոնյա քաղաքի Էբեր լիճը ցամաքման եզրին է: Ժամանակին 147 տեսակի թռչունի որսատեղի հանդիսացող և բազմազան ձկնատեսակներ ունեցող լճի մակարդակը հետզհետե նվազում է՝ հասնելով կրիտիկական մակարդակի: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Աֆյոն Քոջաթեփե համալսարանի (AKÜ) պրոֆեսոր Ուղուր Ջենգիզ Էրիշմիշը լճում ստեղծված իրավիճակը բացատրում է մարդկանց կողմից ջրի անխոհեմ օգտագործմամբ:

Վերջինիս խոսքով՝ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում 3 տարվա ընթացքում լիճն ամբողջությամբ կցամաքի:

«Պետք է օրենսդրական կարգավորումներ իրականացվեն»,- նախազգուշացրել է Էրիշմիշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031