Նեթանյահուն պլանավորում է գրավել ամբողջ Գազայի հատվածը և նման հրաման է տվել բանակին. լրատվամիջոցներ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է գրավել ամբողջ Գազայի հատվածը և նման հրաման է տվել բանակին: Այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով իսրայելական Jerusalem Post և Channel 12-ին:

Ներկայումս պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերահսկում է Գազայի հատվածի տարածքի մոտ 25%-ը: Ըստ Jerusalem Post-ի տվյալների՝ առաջիկա ռազմական գործողության հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի այն տարածքների վրա, որտեղ կարող են իսրայելցի պատանդներ պահվել:

Channel 12-ը X-ում հրապարակման մեջ մեջբերել է իր քաղաքական լրագրող Ամիտ Սեհգալին, որը հղում է կատարել կառավարության բարձրագույն շրջանակների աղբյուրներին. «Որոշումը կայացված է. մենք կգրավենք Գազայի հատվածը։ Հակառակ դեպքում, պատանդները կմահանան սովից, իսկ Գազան կմնա ՀԱՄԱՍ-ի իշխանության տակ»։

Տեսանյութեր

Լրահոս