Բաժիններ՝

Եմենի ափերի մոտ գրեթե 70 միգրանտ է զոհվել նավի խորտակման հետևանքով

Եմենի ափերի մոտ խորտակվել է միգրանտների տեղափոխող նավ, որի հետևանքով զոհվել է տախտակամածին գտնվող 157 մարդուց առնվազն 68-ը: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Եմենի հարավային Աբյանի նահանգի ափերի մոտ։ Նավի խորտակման պատճառ է դարձել վատ եղանակը։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը BBC-ին հայտնել է, որ 12 մարդու հաջողվել է փրկել, սական տասնյակ մարդիկ անհետ կորած են։ Զոհերի մեծ մասը եթովպիացիներ են։

Աֆրիկացի միգրանտներն աշխատանք գտնելու նպատակով փորձում են ծովով հասնել Եմեն, որպեսզի այնտեղից մեկնեն Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի այլ երկրներ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին այս ճանապարհով անցել է ավելի քան 60 000 միգրանտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս