Բաժիններ՝

Շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած տղամարդը ձերբակալվել է

Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: Հորդորում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն։ Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031