Բաժիններ՝

Գազայի հատվածում շուրջ 30 պաղեստինցի իսրայելական հարձակումների զոհ է դարձել

Գազայում հուլիսի 4-ի լուսաբացից ի վեր զոհվել է 27 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Իսրայելական հրետանին թիրախավորել է տեղահանվածների համար նախատեսված վրանները Խան Յունիս քաղաքից արևմուտք գտնվող Մաուասի և Գազա քաղաքի Սաբրայի շրջաններում, ինչպես նաև Ռաֆահ քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հուլիսի 3-ին իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 107 պաղեստինցի, որոնցից 51-ը զոհվել է օգնության բաշխման կենտրոնների մոտ սնունդ ստանալու ակնկալիքով մարդկանց թիրախավորման հետևանքով։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) զգուշացրել է, որ սովի սպառնալիքը շարունակում է տարածվել ամբողջ Գազայի հատվածում:

Կազմակերպությունն ընդգծել է, որ բնակչության 90%-ը բախվում է լուրջ պարենային անապահովության։Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զոհվել է 72 զինվոր։Հուլիսի 4-ին իսրայելական ուժերի և նորաբնակների կողմից իրականացված բազմաթիվ հարձակումների հետևանքով 30 պաղեստինցի ընտանիք բռնի տեղահանվել է Արևմտյան ափին գտնվող Երիքով քաղաքի մերձակա պաղեստինյան համայնքից։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57 130-ի, իսկ վիրավորներինը՝ 134 592-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031