Բաժիններ՝

Թրամփի ներկայացրած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը վերջնականապես հաստատվել է Կոնգրեսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկերի կրճատման մասին «մեծ, գեղեցիկ» օրինագիծը հուլիսի 3-ին հաղթահարեց իր վերջին քվեարկությունը ԱՄՆ Կոնգրեսում. հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը ձայների փոքր մեծամասնությամբ հաստատեց փաստաթուղթը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Օրինագիծն ընդունվել է ձայների 218-214 հարաբերակցությամբ։ Փաթեթը նախատեսում է որոշ հարկատեսակների կրճատում, ռազմական և ներգաղթի դեմ պայքարի ծախսերի ավելացում։

Օրինագիծը նաև կրճատում է առողջապահական և սոցիալական ապահովության ծրագրերը և զրոյացնում է կանաչ էներգիայի տասնյակ նախաձեռնություններ։ Նշվում է, որ ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատումների՝ օրինագիծը 3,4 տրիլիոն դոլար կավելացնի երկրի 36,2 տրիլիոն դոլար պետական պարտքին։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն օրինագիծը կստորագրի հուլիսի 4-ին՝ Անկախության օրվա տոնին, տեղական ժամով ժամը 17:00-ին, որից հետո այն օրենքի ուժ կստանա։Ավելի վաղ օրինագիծը ձայների 51-50 հարաբերակցությամբ ընդունվել էր Սենատում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031