
«Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում». դատական նիստի ժամանակ ասել է Միքայել աքեպիսկոպոս Աջապահյանը

«Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում». դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է Միքայել աքեպիսկոպոս Աջապահյանը։
Նրա փաստաբանները լրագրողներին պատմեցին, թե ինչպես է իրեն զգում սրբազանը:
Պաշտպանական կողմը նշում է, որ արքեպիսկոպոսի նկատմամբ կալանքի միջնորդությունը խտրականություն է: Ավելին` նա կամավոր ներկայացել է Քննչական կոմիտե, ինչը նշանակում է, որ չի թաքնվում։
Ինչ վերաբերում է նրա հնչեցրած արտահայտությանը (2024 թվականի, ապա 2025 թվականի հարցազրույցներում) «ռազմական հեղաշրջման» մասին, դա կոչ չի եղել, այլ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի գնահատական։
«Նա կոչ չի անում, պատմում է ինչ–որ բանի մասին»,- ասաց փաստաբանը: