Բաժիններ՝

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Միավորված ազգերի կազմակերպությունում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության խախտումները՝ Իսրայելին կոչ անելով անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այս մասին հայտում է Reuters-ը՝ հղում կատարելով չինական լրատվամիջոցներին։ 

«Չինաստանը դեմ է հակասությունների սրմանը և հակամարտությունների ընդլայնմանը և խորապես մտահոգված է Իսրայելի գործողությունների հնարավոր հետևանքներով»,-ասել է դեսպանը Մերձավոր Արևելքի իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։  

Նա ընդգծել է, որ Չինաստանը լրջորեն մտահոգված է Իրանի միջուկային հարցի շուրջ դիվանագիտական ​​բանակցությունների վրա ներկայիս զարգացումների բացասական ազդեցությամբ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30