Բաժիններ՝

Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն

Նախնական տեղեկությունների համաձայն, Հնդկաստանում Air India-ի Boeing 787-8 Dreamliner-ի ավիաաղետից ոչ ոք չի ողջ մնացել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Կարծես թե ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Զոհերի մասին ճշգրիտ տվյալները պարզվում են», – գործակալությանը հայտնել է ոստիկանության կոմիսար Գ. Մալիկը։

Ինքնաթիռում 242 մարդ է եղել՝ 230 ուղևոր (169 Հնդկաստանի քաղաքացի, 53 Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 7պորտուգալացի և 1 կանադացի), 2 օդաչու և 10 ուղեկցորդուհի։

Վթարը տեղի է ունեցել Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմադաբադ քաղաքի օդանավակայանից թռիչքի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30