Փաշինյանին անվստահություն հայտնելու 2 նախաձեռնությունից ոչ մեկի ներքո չկա «Հայաստան» խմբակցությունից որևէ պատգամավորի ստորագրություն, նրանք շարունակում են խաբել հանրությանը. «Արթուն ենք» շարժում

«Արթուն ենք» շարժումը հայտարարություն է տարածել.

«Հայտնում ենք հանրությանը, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու 2 նախաձեռնություններից ոչ մեկի ներքո չկա «Հայաստան» խմբակցությունից որևէ պատգամավորի ստորագրություն: «Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են տարբեր պատճառաբանություններով և ստերով խաբել հանրությանը:

«Արթուն ենք» շարժումը դատապարտում է «Հայաստան» դաշինքի կողմից հանրությանը խաբելու շարունակական փորձերը և կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ: Ակնկալում ենք, որ այս գործելաոճը կվերանայվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30