Թեմուր Քաթամաձեն Վրաստանից արտաքսվեց Թուրքիա

Եվրոպամետ բողոքի ցույցերի մասնակից Թեմուր Քաթամաձեն, որ հայտնի է «Բաթումցի դրոշակակիր» անվամբ, արտաքսվել է Վրաստանից Թուրքիա։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Թեմուր Քաթամաձեի Վրաստանից արտաքսման մասին տեղեկությունն առաջինը տարածել է նրա կինը՝ Նինո Կակուլիան։

«Ես չկարողացա հրաժեշտ տալ»,- գրել է նա։

Հիշեցնենք, ապրիլի վերջին Վերաքննիչ դատարանը վերջնականապես մերժել էր Թեմուր Քաթամաձեին փախստականի կամ մարդասիրական կարգավիճակ տրամադրել։

Քաթամաձեի շահերը վերջին շրջանում պաշտպանում էր «Սոցիալական արդարադատության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը։

Կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեն նշել է, որ Թեմուր Քաթամաձեի երկիրը կամավոր լքելու վերջնաժամկետը լրացել է երեկ՝ կեսգիշերին, «հետևաբար պարզ չէ, թե վերջին րոպեներին ինչ կերպ է տեղի ունեցել նրա տեղափոխումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30