Բաժիններ՝

Ռումինիայում բենզին տեղափոխող գնացք է վթարի ենթարկվել

Ռումինական երկաթուղու Բուխարեստ-Կրայովա հատվածում գծից դուրս է եկել բենզինի 35 բաքով բեռնատար գնացքը: Միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն առայժմ չի հնչել: Այս մասին հայտնել է տեղական Digi24 հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը. վթարվել է շոգեքարշը և երկու բաք, որոնցից մեկից եղել է վառելիքի արտահոսք: Վթարի վայրը բնակելի թաղամասից ընդամենը 1.5 կիլոմետր հեռավորության վրա է։

Տեղում աշխատում է երկու հրշեջ ջոկատ, վթարների հետևանքների վերացմամբ զբաղվող հատուկ ծառայությունները և  քիմիական պաշտպանության ստորաբաժանում։ Տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը և էլեկտրամատակարարումը դադարեցված են:

Սա 2025 թվականին Ռումինիայի երկաթուղիներում տեղի ունեցած հերթական վթարն է։ Փետրվարին Օլտի մարզում երկու բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել էր մեքենավարը, իսկ մայիսի 4-ին Կոնստանցա կայարանում ուղևորատար և մանևրային գնացքների բախման հետևանքով տուժել էր 14 մարդ։

Երկաթուղային վթարների հետաքննության գործակալության (AGIFER) տվյալներով՝ այս տարի Ռումինիայում գրանցվել է ավելի քան 10 լուրջ դեպք, այդ թվում՝ գնացքների բախումներ։

Մասնագետների գնահատմամբ՝ դա պայմանավորված է ենթակառուցվածքների մաշվածությամբ, անբավարար սպասարկմամբ և արդիականացմանն ուղղված ներդրումների պակասով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30