Բաժիններ՝

Հութիները բալիստիկ հրթիռով կրկին թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը բալիստիկ հրթիռով կրկին թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։

Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։Հութիների խոսքով՝ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակակետին։

«Բեն Գուրիոն» օդանավակայան ժամանող ինքնաթիռները շրջանցել են Միջերկրական ծովը և ժամանակավորապես հրաժարվել շարունակել իրենց երթուղին։ Իսրայելի մի քանի տարածքներում օդային տագնապի ազդանշաններ լսվելուց հետո բազմաթիվ բնակիչներ պատսպարվել են ապաստարաններում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են, թե ինչպես են բնակիչները խուճապահար շտապում թաքնվել։

Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված ևս մեկ հրթիռ, և երկրի մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են հնչել ։

Տեղեկություններ կան այն մասին, որ Lufthansa Group-ը մինչև հունիսի 22-ը երկարաձգել է դեպի Իսրայել բոլոր չվերթերի կասեցումը։ 

Հունիսի 1-ին Եմենի զինված ուժերն իրականացրել են չորս ռազմական գործողություն՝ ուղղված «Բեն Գուրիոն» օդանավակայանին և կարևոր նշանակետերի Յաֆֆա, Աշդոդ և Ումմ ալ-Ռաշրաշ շրջաններում:

Եմենի հութիները նման գործողություններ են իրականացնում՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի՝ պահանջելով Իսրայելից դադարեցնել Գազայի շրջափակումն ու պատերազմական գործողությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս