Բաժիններ՝

Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր տաղանդով, ուժով ու նվիրումով, որովհետև Հայաստանը դուք եք. Նաիրի Սարգսյան

Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի այս խորհրդանշական ու հուզիչ օրվա առթիվ։

Այսօր դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին՝ ձեր երկրորդ տանը, որտեղ հասակ եք առել, սովորել, սիրել և երազել։ Ձեր առջև բացվում է կյանքի նոր փուլ՝ լի պատասխանատվությամբ, բայց նաև անսահման հնարավորություններով։

Ինչ ճանապարհ էլ ընտրեք՝ մի բան երբեք մի մոռացեք. ձեր գիտելիքի, մեծ հաջողությունների և բարության կարիքն ունի նաև մեր հայրենիքը։

Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր տաղանդով, ուժով ու նվիրումով, որովհետև Հայաստանը դուք եք, Հայաստանը ձեզանից յուրաքանչյուրն է։ Ձեր յուրաքանչյուր երազանքի իրականացումը նաև մեր երազանքն է, քանզի ձեր հաջողակ, լուսավոր ապագան նաև մեր երկրի ապագան է։

Մաղթում եմ, որ ձեր սրտերում երբեք չմարի հավատը. ունեցեք մեծ ու լուսավոր նպատակներ, ձգտեք ձեր երազանքների իրականացմանը՝ հավատալով ձեր ուժերին։

Թող ձեր բոլոր նախաձեռնությունները լինեն նպատակային, բարուն ծառայող և հայրենիքի արժանապատիվ անունը բարձր պահող։

Վերջին զանգը հնչում է ոչ որպես ավարտ, այլ որպես սկիզբ։

Շնորհավոր տոնդ, սիրելի շրջանավարտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս