Թուրքիան գոհունակություն է հայտնել Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի նախագծից

Մայիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը, որոնք վերաբերել են Սիրիայում զարգացումներին, ռուս-ուկրաինական հակամարտությանը, Գազայի խնդրին և Թուրքիայի կողմից ահաբեկչական որակվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին։

Մասնավորապես` Թուրքիան գոհունակություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։

Եվս մեկ անգամ վերահաստատվել է Թուրքիայի ակնկալիքը՝ ապահովել անհրաժեշտ պայմանները վերջնական խաղաղության հաստատման համար, որը կծառայի տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031