Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է Հարվարդի համալսարանի թույլտվությունը օտար երկրներից ուսանողների ընդունելու համար։

Այս մասին հայտնում է The New York Times (NYT) թերթը։

«Հայտնում եմ ձեզ, որ Հարվարդի համալսարանի ուսանողների և ակադեմիական փոխանակման միջազգային ծրագրի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել», -նշվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի նամակում, որն ուղարկվել է համալսարան:

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ որոշումը Հարվարդի դեմ վերջին ամիսներին շարունակվող հետաքննության մի մասն է:

Նշենք, որ Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարություններ են արել Հարվարդի և ամերիկյան այլ հեղինակավոր համալսարանների վերաբերյալ։ Ըստ իշխանությունների՝ համալսարանը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների ամբողջական անվտանգությունը պաղեստինամետ ակտիվիստներից, ովքեր դեմ են Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում։

Ավելի վաղ ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությունը չեղարկել էր Հարվարդի համար նախատեսված 60 միլիոն դոլարի դաշնային դրամաշնորհները, քանի որ, վարչության կարծիքով, համալսարանը չէր կարողանում լուծել հակասեմականության, էթնիկ և ռասայական խտրականության խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս