Բաժիններ՝

Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է

Գողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը:

Նա մայիսի 18-ին ներկայացվել է բաժին, խոստովանել արարքը և հայտնել, որ հեծանիվը վաճառել է:

42-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031