Սպասարկուն սուրճի չի հրավիրում. դա անում է տանտերը. վիզը ծռած Փաշինյանը Տիրանայում տանտեր չէր

Այսօր Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հաևգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ հունական ծագում ունի և ներկայացրեց, թե ինչպես տարիներ առաջ Հայաստանը ճանաչեց Պոնտոսի հույների Ցեղասպանությունը:

«Ցեղասպանության հիշատակի օրը նշելու նպատակը անցյալի հանցագործությունների դատապարտումն է, նոր հանցագործությունների կրկնության թույլ չտալն է, բայց մեր դեպքում դա նաև վերահաստատումն է այն գաղափարի, որ դժբախտաբար, մեկ դար անց էլ պանթուրքիստական քաղաքականությունը և ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել: Նույն ցեղասպան քաղաքականության օրինակները մենք տեսանք և՛ 2020թ. պատերազմին, և՛ 2023թ. Արցախում բռնագաղթի և էթնիկ զտման թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Դժբախտաբար, այսօր մենք ապրում ենք կոլաբորացիոնիստական, հակահայկական ռեժիմի իշխանության պարագայում, երբ Արարատն են ուրանում, անկախության հռչակագիրն են ուրանում, վիզը ծռած՝ Տիրանայում մուրացկանի կեցվածքով Ալիևից թռնում են Էրդողանի գիրկը, էրդողանից թռնում են Ալիևի գիրկը»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ Փաշինյանը սուրճի էր հրավիրում, նա արձագանքեց, որ սպասարկուն սուրճի չի հրավիրում. դա անում է տանտերը. «Վիզը ծռած Փաշինյանը Տիրանայում տանտեր չէր»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իշխանության պնդումների, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսություն է, որը այլընտրանք չունի, նա արձագանքեց. «Իլհամ Ալիևը ասել է, որ ոչ մի երկխոսություն չկա, կա Ադրբեջանի մենախոսություն: Այստեղից որևէ մեկը չի հանդգնել արձագանքել և դատապարտել: Բա, եթե երկխոսություն է, կարո՞ղ եք մի կետ ցույց տալ, որտեղ Ադրբեջանը և անձամբ Ալիևը զիջումների են գնացել: Երկխոսություն չկա, կա մենախոսություն, կան ադրբեջանա-թուրքական պահանջներ և դժբախտաբար, Տիրանայում մենք ականատեսը եղանք ընդամենը մի քանի տոկոսով Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի մուրացկան քաղաքականության հրապարակմանը: Էդ էր՝ գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ. Ադրբեջանից տշում են Թուրքիա, Թուրքիայից տշում են Ադրբեջան: Սա է դժբախտաբար մեր իրավիճակը: Սրանք հասցրել են մի իրավիճակի, երբ հայի համար, Հայաստանի քաղաքացու և քաղաքական շրջանակների համար մեծագույն և իրական նպատակը դարձել է եղածը պահելը: Էսօր իմ լեզուն չի պտտվում ասել այն, ինչ ասում էի 2015, 2014 կամ 2016 թվականներին: Ես եղել եմ այն մարդը, որ հույների և հայերի ցեղասպանության մասին խոսել եմ հենց Թուրքիայում, երբ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը Անթալիայում ելույթ է ունեցել, ես վետո եմ դրել և դուրս եկել դահլիճից: Այսօր մենք մեր երկրում չենք կարողանում արդեն Ցեղասպանությունից խոսել, Արցախի ինքնորոշման իրավունքից խոսել: Լավ, հասկացանք, պարտությունն էլ է մարդու համար, բայց պարտությունը դատավճիռ չէ, պարտությունը չի նշանակում, որ պետք է խայտառակվես, թուրքի և ադրբեջանցու քաղաքականությունը սպասարկես: Բայց կրկնում եմ՝ Նիկոլը հասցրել է մեզ այն վիճակին, որ մենք մեռած ենք ու թաղած չենք, դրա համար պետք է համախմբվենք, մի կողմ դնենք այս կուսակցամոլական բաները, և կա՛մ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը փրկենք, կա՛մ էլ դառնանք պանթուրքիզմի համար թուրքական վիլայեթ և проходной двор»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս