«Հանրությունը կկարողանա թացն ու չորը տարբերել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանությունները փորձում են իրենց քաղաքական տապալումներն ու ձախողումները վերագրել ընդդիմությանը, քաղաքացիներին, արտաքին ուժերին և այլն, հետևաբար, նրանց երեկվա հայտարարությունները, թե՝ «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցել ԱԺ արտահերթ նիստին, իրականության հետ որևէ առնչություն չունի։

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև լրագրողի հարցին, թե Երկրորդ և Երրորդ նախագահների թիմերի միջև հակամարտություն կա՞, քանի որ կարծիք կա, որ 2 թիմերի միջև 2026 թվականի ընտրություններին ընդառաջ տարանջատում է  տեղի ունենում, այդպես էր բնորոշել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Պատասխանելով՝ Տիգրան Աբրահամյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողին՝ իր գործընկեր, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասին հիշատակում անելու համար, քանի որ կարևոր է համարում, որ նրա հոդվածները հասարակության բոլոր հատվածներում լուսաբանվում են։

«Տարանջատման հետ կապված Արմեն Աշոտյանի ձևակերպումն ավելի շատ վերաբերում էր մինչ այդ տարանջատման մասին հայտարարած քաղաքական ուժի հայտարարությանը։

Կարդացեք նաև

Հանրությունը եղած իրադարձությունների մեջ հնարավորություն ունի թացն ու չորը տարանջատելու և իր վերլուծությունների վրա ճիշտ դատողություններ անելու»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս