Բաժիններ՝

«Վերջին շրջանում անչափահասների ներգրավմամբ և անչափահասների կողմից սառը զենքով կատարվող հանցագործությունների հետ կապված մտահոգիչ իրավիճակ է». Արփինե Սարգսյան

ԱԺ-ում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ հատկապես վերջին տարիներին և վերջին շրջանում անչափահասների ներգրավմամբ և անչափահասների կողմից սառը զենքով կատարվող հանցագործությունների հետ կապված մտահոգիչ իրավիճակ է:

«Բայց որպեսզի չթվա, թե համատարած նման իրավիճակ ունենք, ես իմ խոսքը կառուցում եմ այն տրամաբանությամբ, որ անգամ մինչև 10-ի հասնող դեպքերի առկայությունն արդեն իսկ մտահոգող է: Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ-ի հետ պլանավորել ենք դպրոցներ ստուգայցեր: Համայնքային ոստիկանության տեսուչների կողմից իրականացվում են պարբերաբար այցելություններ դպրոցներ, նաև իրականացվում է արգելված առարկաների հայտնաբերման պրոցես:

Ունենք նաև օրենսդրական փաթեթ, որտեղ հնարավորություն կտանք սահմանելու այն արգելված առարկաների ցանկը, որը պետք է հստակ լինի, որպեսզի կարողանանք հետագայում զննության, խուզարկության պրոցեսում ցուցակով առաջնորդվել, և անչափահասները ևս հասկանան՝ ինչն է կարելի, ինչը չի կարելի»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ օրենսդրական փաթեթ են մշակում, որով կարգելվի անչափահասներին փականներով փոքր դանակներ վաճառել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս