Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կարծում է, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հազարավոր մարդկանց աջակ­ցությունն է վայելում, եւ ընդամենը մի 50 «չարացած ու ագրեսիվ հայրենակիցներ» կան, ովքեր «շատ բարձր են պահում տգիտության պատիվը»։ Տիկնոջ հերթական ցինիկ գրառումը երեկ բուռն արձագանք էր առաջացրել:

Մասնավորապես, պետական աշխատողներն ասում էին, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, թաղապետարանների եւ համայնքապետարանների ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հրահանգվում է՝ ցուցակագրվել եւ մասնակցել այդ կրթարշավին, հակառակ դեպքում սպառնում են, որ աշխատանքից կհեռացվեն։ Գերատեսչության աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հիմնարկում երեկ քննարկել են եւ եկել այն եզրակացության, որ Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում: Մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում են, որ լսեն տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն, բայց չեն կիսում իշխանության գաղափարները, քաղաքականությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930