Բաժիններ՝

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ութքոֆի այցը Ռուսաստան մաքոքային դիվանագիտություն է, նա ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ուղերձները փոխանցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վերադառնալու է Պուտինից Թրամփին ուղղված հաղորդագրություններով: Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, դրանք այն միջնորդական ծառայություններն են, որոնք տրամադրվում են Միացյալ Նահանգների կողմից։ Իհարկե, Ուիթքոֆը հատուկ բանագնաց է։ Այս ձևաչափն օգտագործվում է, քանի որ անձնական զրույցի ժամանակ միշտ ավելի հեշտ է շարադրել բոլոր նրբությունները: Ուիթքովի հետ շփումը շատ ժամանակ է պահանջում՝ մի քանի ժամ, և լավ հնարավորություն է ամերիկյան կողմին մեր դիրքորոշումը փոխանցելու համար»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքովին։ Զրույցը տևել է երեք ժամ և եղել է կառուցողական ու շատ օգտակար իր բնույթով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930