Օրերս «Փարավոն» համալիրում կայացել է Harmony Meetup 7 տեխնոլոգիական համաժողովը։ Ամենամյա համաժողովն այս տարի հյուրընկալել է 500-ից ավելի միջազգային հյուրերի, որի մեծ մասը՝ ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Այս տարի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել համաշխարհային այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են «Թրամփ» կազմակերպության փոխտնօրեն, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Էրիկ Թրամփը, Binance-ի հիմնադիր CZ-ն և TRON-ի հիմնադիր Ջասթին Սանը։
Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում» թեմայով պանելային քննարկմանը աշխարհահռչակ բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, ներկայացրել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Fastex էկոհամակարգի և YoHealth հավելվածի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։ Միջոցառումը մոդերացնում էր Լիլի Դոուզը։
Fastex-ը և Yohealth-ը տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներն են։ Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ Առաջնության խաղերն անցկացվել են ապրիլի 13-19-ը Գեղասահքի և հոկեյի դպրոցի սահադահլիճում։Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում հոկեյի լիգայի ակումբներից ընդգրկվել է 21 մարզիկ։
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։ YoBlogger-ներին ոչ միայն հարթակ է տրամադրվել ինքնարտահայտվելու, նրանք հնարավորություն ունեն նաև դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում:
YoHealth հավելվածն օրերս ներկայացվել է «Ալեքսանդր» հյուրանոցում Torii Gate կրթական ընկերության կողմից կազմակերպված երկօրյա բժշկական սեմինարին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է հավելվածի տեխնիկական հնարավորությունները, քննարկվել է առողջապահական ոլորտում դրա ներուժը։