Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են. Գլխավոր դատախազի՝ 2024թ. հաշվետվությունը

89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Դատախազի զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ, 2024թ․ ՀՀ-ում արձանագրվել է հանցագործությունների թվի 1,1 տոկոսով նվազում, բացահայտման ցուցանիշի՝ 3,4 տոկոսով աճ։ Եթե 2023թ․ արձանագրվել էր հանցագործությունների 40.661 դեպք, որոնցից 20231-ը՝ Երևանում, ապա 2024-ին՝ 40.232 դեպք, որոնցից 18.397 կատարվել էին Երևանում։

Դատախազի խոսքով՝ նվազել են նաև միջին և ծանր հանցագործությունների դեպքերը, փոխարենն ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը` 422-ով կամ 25,1 տոկոսով։ Եթե 2023թ. արձանագրվել էր 1678 դեպք, ապա 2024-ին՝ 2100։

«2024թ․ 11,9 տոկոսով աճել են սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները»,- հայտնեց Վարդապետյանը։

Նշված ժամանակահատվածում 2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Տեսանյութեր

Լրահոս