Իրավունք ունեն ինձ մեղադրել. տնից շատ քիչ եմ դուրս գալիս, բայց անելիքս անում եմ. Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը չգիտի՝ ով ինչ կյանքով է ապրում, ով ինչ է անում։

«Ես այնքան միայնակ, այնքան փակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ, բալի՛կ ջան, ես չգիտեմ՝ ով ինչ է անում, երաժիշտների մեջ այնքան սերունդ կա, որոնց չեմ ճանաչում, որովհետև միայնակ եմ, կին չունեմ, երեխաներս այստեղ չեն, ահավասիկ, թե ինչու չգիտեմ, թե ինչ են անում մտավորականները»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց մաեստրոն։

Դիտարկմանը, թե մեղադրում են մտավորականներին, որ չեն խոսում երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ նա պատասխանեց, որ, երևի, իրավունք ունեն մեղադրելու։

«Ուրիշ տեսակ ապրել, եթե հնարավոր լիներ, կապրեի։ Տնից շատ քիչ եմ դուրս գալիս, արդարանալ չեմ ուզում։ Ես անում եմ իմ անելիքը, շուտով 350 դպրոցական երեխա համերգ է տալու, որի ամբողջ երաժշտությունն իմն է, սա է իմ պատասխանը։ Միակ բանը, որ կարող եմ անել, լավագույնն է, որ կարող էի անել»,- հավելեց մաեստրո Մանսուրյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930